• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նեյմար. «Վինիսիուսը ամեն ինչ ունի Բրազիլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար»

Հոդվածներ

Նեյմար. «Վինիսիուսը ամեն ինչ ունի Բրազիլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար»
13.07.2021
2346 0

Նեյմարը և Վինիսիուսը հանդիպել են միմյանց Կոպա Ամերիկայի շրջանակներում, և Բրազիլիայի ընտրանու կազմում հասան մինչև եզրափակիչ, սակայն գավաթը նվաճել չկարողացան։ 

Նեյմարը իր կարծիքն է հայտնել Վինիսիուսի վերաբերյալ։

«Բրազիլիան հարուստ է տաղանդավոր ֆուտբոլիստներով։ Այսօր մեզանից ամենաերիտասարդը Վինիսիուսն է։ Նա ամեն ինչ ունի Բրազիլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստների շարքին դասվելու համար». ասել է Նեյմարը։ 

Չնայած այն բանին, որ Վինիսիուսը հիմնական կազմում տեղ չգտավ, այնուամենայնիվ նա մասնակցեց 4 հանդիպումների։ Հիմա ֆուտբոլիստը մի քանի օրով արձակուրդ կգան, որից հետո կվերադառնա Մադրիդ։ 

2020/21 մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված