• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդանն իր վրա է վերցրել Վինիսիուսի արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը

Հոդվածներ

Զիդանն իր վրա է վերցրել Վինիսիուսի արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը
16.04.2021
2470 0

Զինեդին Զիդանը շարունակում է աչքի ընկնել իր նորարարական մեթոդներով (Ֆեդե Վալվերդեին աջ պաշտպանի դիրքում օգտագործելը՝ ևս մեկ օրինակ):

Ինչպես հաղորդում է L'Equipe-ը, ֆրանսիացի մարզիչը հավելյալ մարզումներ է անցկացնում Վինիսիուսիւ հետ, ինչի արդյունքում վերջինս սկսել է ավելի շատ գոլեր խփել ու, առհասարակ, ավելի արդյունավետ գործել:

Աղբյուրի փոխանցմամբ, Զիզուն նմանատիպ ծրագիր է մշակել նաև Ռոդրիգոյի համար:

Հիշեցնենք, որ Վինիսիուսի հիանալի մարզավիճակը հատկապես երևաց «Լիվերպուլի» դեմ առաջին խաղի ընթացքում, որտեղ երիտասարդ վինգերը դուբլի հեղինակ դարձավ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված