Դին Հաուսենը հպարտ է «Ռեալ» տեղափոխությամբ։
«Ինձ համար սա երազանք էր։ Կարծում եմ, որ բոլոր մանուկներն են ցանկանում խաղալ «Ռեալում»։ Սա աշխարհի լավագույն ակումբն է, և ես շատ հպարտ ու ուրախ եմ, որ այստեղ եմ։
Թիմը շատ լավն է, և անկեղծ ասած, հանդերձարանում շատ մտերմիկ մթնոլորտ է։ Շատ ուրախ ենք, որ Խաբի Ալոնսոն ևս այստեղ է։ Կարծում եմ, որ նա ունի հետաքրքիր շատ մտքեր, և մենք միասին մի քանի հիասքանչ տարիների կանցկացնենք։
Մենք «Ռեալ Մադրիդն» ենք, մենք պետք է հաղթենք, և կարծում եմ, որ մենք դա կանենք». նշել է թիմի նորեկը։
Los Merengues, Realmadrid.am