Հոդվածներ

«Ռեալը» նոր ռեկորդ է գրանցել ՉԼ-ում
15.04.2021
3686 0

Մադրիդի «Ռեալը» երկու խաղերի արդյունքում (3-1, 0-0) կարողացավ հաղթահարել «Լիվերպուլի» արգելքը և դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլ։ 

1992-93 մրցաշրջանից ի վեր, երբ մրցաշարը արդեն իսկ վերանվանվել էր Չեմպիոնների լիգա, «Ռեալը» 14-րդ անգամ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։  Դա ռեկորդային ցուցանիշ է։ «Բարսելոնան» և «Բավարիան» այդ փուլին հասել են 12-ական անգամ։ 

Այդ ընթացքում «Ռեալը» դարձել է մրցաշարի հաղթող 7 անգամ, որը նույնպես ռեկորդային արդյունք է։ 

Հիշեցնենք, որ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլում «Սերուցքայինները» ուժերը կչափեն Թոմաս Տուխելի գլխավորած «Չելսիի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված