• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վերջին 13 տարում առաջին անգամ «Ռեալը» հաղթեց Լա Լիգայի երկու «Կլասիկոներում»

Հոդվածներ

Վերջին 13 տարում առաջին անգամ «Ռեալը» հաղթեց Լա Լիգայի երկու «Կլասիկոներում»
11.04.2021
2664 0

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Հաղթանակին նպաստեցին Կարիմ Բենզեմայի և Թոնի Կրոսի խփած գնդակները։

«Ռեալը» հաղթանակի էր հասել «Բարսելոնայի» նկատմամբ նաև մրցաշրջանի առաջին հատվածում կայացած խաղում։ 

Վերջին անգամ «Սերուցքայինները» Լա Լիգայի երկու «Կլասիկոներում» հաղթել էին 2007/08 մրցաշրջանում։ Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Բերնդ Շուստերը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված