Կիլիան Մբապեն կանխատեսում է արել ԱՊԼ-ի, Բունդեսլիգայի և Լիգա 1-ի վերաբերյալ։
– Եկեք փորձենք մի քանի կանխատեսում անել…
– (ծիծաղում է) Կանխատեսումնե՞ր: Կանխատեսումներ լավ չեմ անում, պարզապես ուզում եմ հաղթել յուրաքանչյուր գավաթ։
– Ձեր կարծիքով՝ այս մրցաշրջանում ո՞ր թիմը կհաղթի ԱՊԼ-ում։
– Դե, նախ պետք է նշել «Լիվերպուլը», որը կփորձի պաշտպանել տիտղոսը։ Բայց ես նաև շատ բան եմ սպասում «Արսենալից», որովհետև թիմն արդեն երկար ժամանակ է միասին խաղում, իսկ դա ֆուտբոլում վճռորոշ գործոն է։ Իսկ «Մանչեսթեր Սիթին» միշտ էլ ֆավորիտների թվում է՝ Պեպ Գվարդիոլայի և Էռլինգ Հոլանդի հետ։
– Իսկ ո՞ր թիմը կդառնա Գերմանիայի չեմպիոնը։
– Դե, դա ավելի հեշտ է. «Բավարիան»։ Բունդեսլիգան «Բավարիան» է։ Նրանք կհաղթեն։
– Ֆրանսիայու՞մ։
– «Պարի Սեն-Ժերմենը»։ Այստեղ ամեն ինչ պարզ է,– «Ռեալի» հարձակվողի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։
Fanat, Realmadrid.am