Ֆրանսիական ՊՍԺ-ն 2023 թվականին շանտաժի է ենթարկել հարձակվող Կիլիան Մբապեին։ Այդ մասին հայտնում է RMC պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը սպառնացել է ամբողջ մրցաշրջանի ընթացքում ֆրանսիացուն պահել պահեստայինների նստարանին և նրանից պահանջել է երկարացնել պայմանագիրը, հրաժարվել բոնուսներից։ Հարձակվողը ստիպված է եղել դիմել փաստաբանի օգնության։
Փարիզյան ակումբից հեռանալուց հետո Մբապեն դատի է տվել ՊՍԺ-ին։
Մբապեն ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին։ Ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 308 հանդիպում և խփել 256 գոլ՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։
2024 թվականին Կիլիանն ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մադրիդի «Ռեալին»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն