Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծիք է հայտնել, որ «Արքայական ակումբի» ռմբարկու Կիլիան Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
«Կիլիան Մբապպեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա կարող է ցանկացած մրցակցի զրկել նորմալ խաղից։ Նրա տեխնիկան, առաջին հպման վարպետությունը, բարձր արագությունը և հարձակումն ավարտին հասցնելու ունակությունը հնարավորություն են տալիս մրցակիցներին դնել անհարմար վիճակում։ Մբապեն կարող է միայնակ հաղթել խաղերը», — ասել է Օուենը Ռիո Ֆերդինանդի YouTube-յան պոդքաստում։
2024/25 մրցաշրջանի արդյունքներով ֆրանսիացի հարձակվողը նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»։
Fanat, Realmadrid.am