Մադրիդի «Ռեալն» իմացավ իր մրցակիցներին՝ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի ընդհանուր փուլում։
Ամենագլխավոր եվրագավաթային մրցաշարի վիճակահանությունը կայացավ այսօր՝ օգոստոսի 28–ին՝ Մոնակոյում։
«Ռեալի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի ընդհանուր փուլում․
«Մանչեսթեր Սիթի» (տանը)
«Լիվերպուլ» (արտագնա)
«Յուվենտուս» (տանը)
«Բենֆիկա» (արտագնա)
«Մարսել» (տանը)
«Օլիմպիակոս» (արտագնա)
«Մոնակո» (տանը)
«Կայրաթ» (արտագնա)
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգային մասնակցում է 36 թիմ։ Յուրաքանչյուր թիմ ընդհանուր փուլում անցկացնում է 8 հանդիպում՝ ամեն զամբյուղից 2 թիմի դեմ։
Ընդհանուր փուլի 8 ուժեղագույնները նվաճում են 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ 9–ից 24–րդ տեղերը զբաղեցրածները՝ մասնակցում են լրացուցիչ խաղի։