Հոդվածներ

Ռոդրիգոն հստակ որոշում է կայացրել
01.09.2025
404 0

Վինգեր Ռոդրիգոն չի լքի Մադրիդի «Ռեալն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում և վերջին օրերին չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստն իր ներկայիս ապագան կապում է «Արքայական ակումբի» հետ։ Ընդգծվում է, որ Ռոդրիգոն մտադիր է մնալ «Ռեալում» առնվազն մինչև հունվար և պայքարել հիմնական կազմում տեղի համար։

Ավելի վաղ ESPN-ը գրել էր, որ «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարել 24-ամյա բրազիլացու հետ։ «Քաղաքաբնակները» նրան հինգ տարվա պայմանագիր էին առաջարկել։ Նշվում էր, որ «Ռեալը» մտադիր է վինգերի վաճառքից ստանալ ավելի քան 100 մլն եվրո։

Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այդ ընթացքում նա  բոլոր մրցաշարերում մասնակցել է 271 խաղի, դարձել 68 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Fanat, Realmadrid.am