Հոդվածներ

Կամավինգան նշել է, թե ով է եղել իր կարիերայի ամենաբարդ մրցակիցը
13.04.2024
809 0

«Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նշել է, թե ով է եղել իր կարիերայում ամենալավ մրցակիցը։

«Լեո Մեսին լավագույնն է, ում դեմ ես երբևէ խաղացել եմ։ Նա շատ չի վազում, բայց երբ դիպչում է գնդակին, դու հասկանում ես, որ նրա մակարդակը չափազանց բարձր է». Oh My Goal-ի հետ զրույցի ընթացքում նշել է Կամավինգան։ 

Այս ֆուտբոլիստներն իրենց կարիերայի ընթացքում երկու անգամ են մրցել միմյանց դեմ՝ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում և ՉԼ-ի խաղարկությունում, երբ Մեսին հանդես էր գալիս «ՊՍԺ»-ի կազմում։ Ընդհանուր առմամբ 82 րոպե է Կամավինգայից պահանջվել Մեսիի մասին նման կարծիք ձևավորելու համար։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված