Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կասկածի տակ է դրել այն գումարը, որը «Լիվերպուլը» վճարել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդեր Իսակի տեղափոխության համար ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերը մերսիսայդցիներին արժեցել է 125 միլիոն ֆունտ ստերլինգ (145 մլն եվրո)։ Այդպիսով՝ այդ տեղափոխությունը դարձել է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկը։
«Իսակը «Լիվերպուլ» է տեղափոխվել մեծ գումարո՞վ։ Ես վստահում եմ մեր ունկնդիրներին, բայց կարծում եմ, որ նրանցից մոտավորապես կեսը երբեք Իսակի մասին չի լսել։ Ինքներդ դատեք։ Ես լուրջ եմ ասում», — ասել է Կրոսը Einfach mal Luppen պոդքաստի եթերում։
Իսակի տրանսֆերը նաև գերազանցել է Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությունը «Բենֆիկայից» «Չելսի»՝ 121 մլն եվրո, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» կողմից «Աստոն Վիլայի» հարձակվող Ջեք Գրիլիշի գնման գործարքը 2021/22 մրցաշրջանում (117,5 մլն եվրո)։
Fanat, Realmadrid.am