Հոդվածներ

Օրվա երկու հոբելյարները
18.01.2023
1223 0

«Ռեալի» երկրորդ ավագ Նաչո Ֆերնանդեսն այսօր նշում է իր ծննդյան 33-ամյակը։

2011 թվականի ապրիլին հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշելուց ի վեր,  Նաչոն 289 հանդիպման է մասնակցել «Սերուցքայինների» կազմում՝ հաղթելով ՉԼ-ի 5 գավաթ, ԱԱԱ-ի 4 գավաթ, Եվրոպայի 4 սուպերգավաթ, Լա Լիգայի 3 գավաթ, Իսպանիայի 1 գավաթ և Իսպանիայի 4 սուպերգավաթ։ 

Օրվա երկրորդ հոբելյարն է Էդեր Միլիտաոն, ով նշում է իր ծնդդյան 25 ամյակը։ 

Բրազիլացին «Ռեալին» է միացել 2019-ի ամռանը, իսկ թիմի կազմում իր նորամուտը նշել նույն թվականի սեպտեմբերի 14-ին «Լևանտեի» դեմ կայացած խաղում։ Այս ընթացքում նա հասցրել է մասնակցել 112 հանդիպման։ «Ռեալի» կազմում նա նվաճել է ՉԼ-ի 1 գավաթ, Եվրոպայի 2 սուպերգավաթ, Լա Լիգայի 2 գավաթ և Իսպանիայի 2 սուպերգավաթ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված