• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսո․ «Ինչու նա մեկնարկային կազմում չէ՞ր, ես հօգուտ թիմի եմ որոշումներ կայացնում»

Հոդվածներ

Ալոնսո․ «Ինչու նա մեկնարկային կազմում չէ՞ր, ես հօգուտ թիմի եմ որոշումներ կայացնում»
25.08.2025
383 0

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Օվիեդոյին»։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։

«Կարծում եմ՝ մենք շատ լավ հանդիպում անցկացրինք՝ մանավանդ առաջին կեսը։ Երկրորդի միջնամասում մեր խաղը փոքր–ինչ փոխվեց, քանի որ մրցակիցը սկսեց գրոհել։

Այսպես թե այնպես, ինձ դուր եկավ խաղի ռիթմը և մեր աշխատանքն ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա։ Ես գոհ եմ իմ ֆուտբոլիստների աշխատանքից, մենք խաղում ենք որպես միասնական թիմ։ Քայլ առ քայլ մենք սկսում ենք հասկանալ, թե մեզ մոտ ինչն է լավ ստացվում, իսկ ինչի համար դեռ պետք է աշխատել։ Ցանկացած պարագայում, մենք լավ զգացողություններ ունենք մեր աշխատանքից»։

«Ես շատ ուրախ եմ Վինիսիուս Ժունիորի համար։ Նա որոշիչ դեր խաղաց, երբ մտավ փոխարինման։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է՝ լինի մեկնարկային կազմի, թե պահեստային։

Ես ֆիքսված մեկնարկային կազմ չունեմ։ Մեր մեկնարկային կազմը կախված կլինի մրցակցից։ Մենք թիմում ավելի քան 20 ֆուտբոլիստ ունենք և ես ցանկանում են, որ ցանկացածն իր դերն ունենա և իրեն կարևոր զգա։ Մենք դեռ շատ խաղեր պիտի անցկացնենք։

Վինիսիուս Ժունիորին պահեստայինների նստարանին թողնելու իմ որոշու՞մը, ես հօգուտ թիմի եմ որոշումներ կայացնում»։

«Մբապեն 4 կգ քաշ էր հավաքել ԱԱԱ–ից հետո։ Հիմա նա իրեն լավ է զգում։ Կիլիանը լավ տեսք ուներ «Օվիեդոյի», ինչպես նաև «Օսասունայի» դեմ խաղերում։ Ես գոհ եմ նրանից։

Մբապեն շատ մոտիվացված է և նրա դրական տրամադրվածությունն ազդում է նաև մյուս ֆուտբոլիստների վրա»։

«Կարծում եմ, որ Կարվախալը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի հավաքական և ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա, սակայն որոշումը Դե Լա Ֆուենտեինն է։ Դանիին երկար ժամանակ է պետք, որպեսզի հետ գա իր լավագույն խաղամակարդակին։ Այսօր նա 85 րոպե խաղաց և ցուցաբերեց առաջատարի որակներ»։

«Ռոդրիգոն լավ հանդիպում անցկացրեց, ինձ դուր եկավ նրա խաղը։ Ռոդրիգոն մեր թիմի մի մասն է, մեզ պետք են բոլորը»։

«Մաստանտուոնոն հրաշալի խաղ անցկացրեց։ Նա մեր ներկան ու ապագան է և միանգամից հարմարվեց «Ռեալին»։ Ֆրանկոն շատ էներգիա է բերում մեր խաղին։ Բացի այդ, նա ֆանտաստիկ ձախ ոտք ունի»։

«Ռյուդիգերը շատ հուսալի և շատ մրցունակ ֆուտբոլիստ է։ Լավ է, որ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ և օգնել թիմին»։

«Իմ զրույցը Կասորլայի հետ խաղից հետո՞, անկեղծ ասած ես ուրախ էի նրա հետ հանդիպելու համար, քանի որ վաղուց չէի տեսել։ Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է»։


Ամենակարդացված