• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դել Բոսկե. «Զիդանն արդարացնում է «Ռեալի» երկրպագուների բոլոր սպասելիքները»

Հոդվածներ

Դել Բոսկե. «Զիդանն արդարացնում է «Ռեալի» երկրպագուների բոլոր սպասելիքները»
11.04.2021
2420 0

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել Զինեդին Զիդանի կատարած աշխատանքի վերաբերյալ։ 

«Ոչ մի մարզիչ չի կարող թիմին ֆիզիկապես լավ պատրաստել անհրաժեշտ պահին։ Դրա համար կարևոր է զգույշ լինել հատկապես մրցաշրջանի եռուն հատվածում։ 

Զիդանն արդարացնում է «Ռեալի» երկրպագուների բոլոր սպասելիքները։ Կարևորն այն է, որ «Արքայական» ակումբում վստահում են նրան։ Զիդանը լավ արդյունքների է հասել և կարողացել է կատարել իր առջև դրված առաջադրանքները։ Նա չի խնայում իրեն։ 

Չի կարելի որևէ մեկին համեմատել մյուսի հետ։ Յուրաքանչյուրն իր հատուկ ոճն ունի և ամեն օր ավելի բարդ է համեմատություններ կատարելը». ասել է Դել Բոսկեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված