Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը վինգեր Ռոդրիգոյին համոզել են չլքել «Արքայական ակումբը» ամռանը։ Այս մասին հաղորդում է TBR Football-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մբապեի և Վինիսիուսի համոզմունքները մեծ դեր են խաղացել բրազիլացի ֆուտբոլիստի «Ռեալում» մնալու որոշման մեջ։ Ընդգծվում է, որ Ռոդրիգոն իր ապագայի մասին կմտածի մինչև առաջիկա հունվար։ Եթե նա չստանա բավարար խաղային ժամանակ, ապա կարող է ձմռանը հեռանալ։
Անցած ամռանը տեղեկացնում էին մի շարք ակումբների կողմից Ռոդրիգոյի նկատմամբ հետաքրքրության մասին, այդ թվում՝ «Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am