Արդա Գյուլերը խոսել է Լամին Յամալի հետ համեմատությունների մասին։
Այսօր Իսպանիայի հավաքականը մրացկի հարկի տակ ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։
«Ես ու Յամալը խաղային տարբեր ամպուլաներ ունենք, տարբեր ոճեր։ Այդ իսկ պատճառով մեզ համեմատելը այնքան էլ ճիշտ չէ։ Նա խաղում է «Բարսելոնայի», իսկ ես «Ռեալի» կազմում։ Հաջողություն եմ մաղթում նրան այսօրվա խաղում։
Ինձ չի զարմացնում այն, ինչ անում է Յամալը։ Նա մեծ տաղանդ ունի և անում է ամեն ինչ, որպեսզի բարդացնի մեր աշխատանքը». հայտարարել է «Ռեալի» և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am