«Ռեալը» շնորհավորել է Կառլոս Ալկարասին US Open-ում հաղթանակի կապակցությամբ։
Եզրափակչում իսպանացին հաղթել էր Յանիկ Սիներին։
«Սիրելի՛ Կառլոս Ալկարաս, շնորհավորում ենք քեզ US Open-ում երկրորդ չեմպիոնության, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում վեցերորդ հաղթանակի և թենիսի դասակարգման աղյուսակում արժանիորեն առաջին տեղի զբաղեցնելու համար։
Մենք՝ «Ռեալի» երկրպագուներս, միշտ քո կողքին ենք և շատ ենք հպարտանում քեզնով։ Շնորհավորու՛մ ենք, չեմպիո՛ն»,– ասված է «Արքայական ակումբի» պաշտոնական հաղորդագրության մեջ։
Fanat, Realmadrid.am