• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի մարզիչը բացատրել է՝ ինչու Հաուսենը չի մասնակցել Վրաստանի դեմ խաղին

Հոդվածներ

Իսպանիայի մարզիչը բացատրել է՝ ինչու Հաուսենը չի մասնակցել Վրաստանի դեմ խաղին
16.11.2025
125 0

Լուիս դե լա Ֆուենտեն բացատրել է, թե ինչու Իսպանիայի հավաքականի պաշտպան Դին Հաուսենը չի մասնակցել ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Վրաստանի հետ (4:0) հանդիպումը ։

«Նրա մոտ մի փոքր անհարմարություն կա։ Այսօր, ինչպես միշտ, մեր առաջնահերթությունը խաղացողի նկատմամբ հոգատարությունն է։ Մենք կրկին դա ցույց տվեցինք։ «Ռեալի» բժիշկների հետ ունենք իդեալական կապ, և մենք համարեցինք, որ լավագույնը նրան հանգիստ տալն է։ Վաղը կտեսնենք, թե ինչպես է նա իրեն զգում, և կքննարկենք իրավիճակը մեր բժիշկների ու «Ռեալի» բժշկական շտաբի հետ։

Ոչ ոք չի լքի հավաքականի ճամբարը, եթե միայն բժշկական շտաբը այլ կերպ չորոշի։ Դինն ուրախ է այստեղ լինել և վաղը մենք կգնահատենք, արդյոք այս փոքրիկ անհարմարությունը կխանգարի նրան խաղալ Սևիլիայում (Թուրքիայի դեմ),— ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված