Հոդվածներ

«Ռեալը» տանը հաղթեց «Յուվենտուսին»
22.10.2025
168 0

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Յուվենտուսի» հետ և հաղթեց 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 58–րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Ասիստ կատարեց Վինիսիուս Ժունիորը։

«Արքայական ակումբը» 15 միավորով առաջին տեղն է զբաղեցնում Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում և հաջորդ տուրում կհյուրընկալվի «Լիվերպուլին» (05.11.2025 00:00):


Ամենակարդացված