Պորտուգալիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն պատասխանել է այն հարցին, թե «կապտանռնագույնների» որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կգներ «սերուցքայինների» համար և հակառակը։
Ֆիգուն կարծում է, որ կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին շատ կուժեղացներ մայրաքաղաքային թիմը, իսկ հակառակ ուղղությամբ՝ Ֆեդե Վալվերդեն հրաշալի համալրում կդառնար «կապտանռնագույնների» համար։
Պեդրին «Լաս Պալմասի» սան է և «Բարսելոնայի» կազմը համալրել է 2020 թվականին։ Այդ ժամանակաշրջանում նա կատալոնական ակումբում մասնակցել է 205 խաղի, դարձել 27 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Վալվերդեն «Պենյարոլի» սան է և «Ռեալի» հիմնական կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ 326 խաղում նա խփել է 32 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։