• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» վերջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ

Հոդվածներ

«Ռեալը» վերջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ
12.01.2022
1353 0

Այսօր առավոտյան «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ։

Մարզմանը մասնակցել են նաև Դանի Կարվախալը և Լուկա Յովիչը, ովքեր նոր են վերականգնվել վնասվածքներից։ 

Նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ Կարլո Անչելոտին նշեց, որ Կարվախալը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ և նույնիսկ կարող է տեղ գտնել մեկնարկային կազմում։ 

«Ռեալին» չեն կարողանա օգնել միայն Գարեթ Բեյլը և Մարիանո Դիասը։ 

Մարզմանը ֆուտբոլիստները գնդակով վարժություններ են անցկացրել, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ կատարել։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված