• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումից հետո

Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումից հետո
05.12.2021
3504 0

8-րդ անըդնմեջ հաղթանակը տոնելուց հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Ռեալե Արենայի» մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման մասին.

«Թվաց, թե հեշտ հաղթանակ տոնեցինք. «Ռեալ Սոսյեդադը» բարձրակարգ թիմ է, և այդ փաստն ավելի արժեքավոր է դարձնում թիմի նվաճումը: Չեմ ցանկանում, որ այս պահին մտածենք Իսպանիայի առաջնությունում հաղթելու մասին: Պետք է մտածենք գալիք խաղի մասին ու պատրաստվենք»: 

Բենզեմայի մասին.

«Կարիմը խնդիր ուներ, որն անհարմարություն էր պատճառում իրեն: Փոխարինեցինք, որպեսզի  խուսափենք հնարավոր վատ զարգացումից: Հույս ունեմ՝ նա պատրաստ կլինի երեքշաբթի օրը կայանալիք խաղին, սակայն, եթե հետազոտությունն այլ բան ասի, կսպասենք մինչև կիրակի»:

Յովիչի մասին.

«Իմ համար Յովիչը բավականին լավ հարձակվող է, ինչպես նաև՝ Մարիանոն: Նրա և Բենզեմայի խաղաոճերը տարբեր են. Լուկային չես կարող օգտագոծել գնդակ պահելու տեսանկյունից, սակայն նա շատ ուժեղ է ֆիզիկապես ու հիանալի է օգտագործում իր մարմինը. դա հատկանպես երևաց առաջին գոլի ժամանակ: Ցանկանում եմ շնորհավորել, որ քիչ խաղալով՝ կարողացավ օգտագործել իր շանսը»:

Ալաբան ու Միլիտաոն.

«Նրանք երկուսն էլ օժտված են անհատական որակներով և երկուսն էլ յուրահատուկ են: Միլիտաոն շատ ուժեղ է ֆիզիկապես և անհավանական է գործում օդային պայքարում: Ալաբան նույնպես հիանալի է, և հաշվի առնելով, որ նրանց հետևում փայլուն դարպասապահ է՝ կարելի է շատ չանհանգստանալ պաշտպանության մասին»:

«Ատլետիկոյի» դեմ դերբիի մասին.

«Վստահ ենք մոտենում այդ խաղին, հասկանալով, որ մադրիդյան դերբին միշտ էլ յուրահատուկ է: Դա բարդ ու դժվարին խաղ է լինելու, տեսնենք՝ ինչ կստացվի»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված