Հոդվածներ

«Ռեալը» վերադառնում է «Սանտիագո Բեռնաբեու»
10.06.2021
5813 0

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» մտադիր է առաջիկա մրցաշրջանում վերադառնալ հարազատ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ։ 

Չնայած այն բանին, որ աշխատանքները դեռ լիովին չեն ավարտվել, ակումբում ցանկանում են հաջորդ մրցաշրջանի տնային հանիդպումները անցկացնել հենց «Բեռնաբեուում» 

Քննարկվում է նաև այն տարբերակը, որ «Ռեալը» իր տնային հանդիպումները կարող է անցկացնել «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, սակայն դրա վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա։ 

«Ռեալը» Լա Լիգային կխնդրի գալիք մրցաշրջանի առաջին երեք հանդիպումները անցկացնել մրցակցի հարկի տակ, որպեսզի բավարար ժամանակ ունենան «Սանտիագո Բեռնաբեու» վերադառնալու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված