Հոդվածներ

Զինեդին Զիդանը կմարզի՞ թուրքական ակումբ
09.09.2025
286 0

Լեգենդար ֆուտբոլիստ և լեգենդար մարզիչ Զինեդին Զիդանը չի մարզի «Ֆեներբախչեն», հաղորդում է Mundo Deportivo–ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա չի դիտարկում այդ տարբերակը։ Թուրքական ակումբի հետ համագործակցությունը չի մտնում նրա ծրագրերի մեջ, քանի որ նա ձգտում է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։

Վերջին ամիսներին Զիդանը վերլուծում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ազգային թիմի խաղը։

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016–2018 և 2019–2021 թվականներին։ Այդ ժամանակահատվածում «Արքայական ակումբը» 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Իսպանիայի սուպերգավաթը։


Ամենակարդացված