Իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է Պրիմերայի 2025/26 մրցաշրջանի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկը։
Այս անհատական մրցանակին հավակնում են 5 ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսը, «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը, «Վիլյառեալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն և «Էսպանյոլի» եզրային հարձակվող Պերե Միլյան։
Երեք տուրերից հետո Մբապեն 3 գոլ է խփել, Վիլյամս Կրտսերը խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում, Յամալի հաշվին գրանցվել է 2 գոլ և 3 գոլային փոխանցում, Պեպեն խփել է 2 գոլ և կատարել 1 ասիստ, իսկ Միլյան՝ 2 գոլ։
Հայերեն