• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման ստացավ Լա Լիգայի 19/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հոդվածներ

Բենզեման ստացավ Լա Լիգայի 19/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
22.12.2020
1773 0

Տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ չի ճանաչվել Մեսսի, Ռոնալդու զույգից մեկը։

Այս անգամ մրցանակին տիրացել է Կարիմ Բենզեման։ 

«Սա մեծ արժեք ունի ինձ համար։ Ես ուրախ ու շատ հպարտ եմ։ Այս մրցանակը իմ աշխատանքի արդյունքն է այս 11 տարիների ընթացքում։ Անկասկած, շատ գոհ եմ։ Ես արդեն երկար տարիներ է, ինչ հանդես եմ գալիս այս ակումբի կազմում, և միշտ քրտնաջան աշխատել եմ թիմին հնարավորինս օգնելու համար». ասել է Բենզեման։ 

Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 37 հանդիպման և դարձել 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված