Մադրիդի «Ռեալը» ավարտին է հասցրել 17-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերը։ Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկին Twitter), գործարքը համարվում է կայացած։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի արժեքը կկազմի 45 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական գրանդի հետ մինչև 2031 թվականը, և այն արդեն ամբողջությամբ համաձայնեցված է։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մաստանտուոնոն կարող է համալրել ՊՍԺ-ի կազմը և ֆրանսիական գրանդի հետ նախնական համաձայնություն ունի։ Համաձայն այդ տեղեկությունների՝ նա պետք է միանար փարիզյան ակումբին 2026 թվականին։
Ֆրանսիսկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» համակարգում է 2019 թվականից։ 2024-ի սկզբից հանդես է գալիս ակումբի հիմնական կազմում։ Այդ ընթացքում նա մասնակցել է 61 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Ռիվերի» հետ նախատեսված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Transfermarkt.com կայքը Մաստանտուոնոյի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։