Հոդվածներ

Գ․ Գարսիա․ «Մեծ նշանակություն չտվեցի նրա խոսքերին»
04.09.2025
774 0

«Ռեալի» հարձակվողի հարցազրույցից հատվածներ

«Ես շատ ուրախ եմ և հուզված՝ Իսպանիայի Մ21 հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Անկեղծ ասած, ես դրա մասին իմացել եմ հեռախոսով՝ «Ռեալի» մարզումը սկսելուց առաջ, երբ հայտացուցակը պաշտոնապես հայտարարվել էր։

Գլխավոր հավաքական հրավե՞րը, ես գիտեի, որ հնարավոր է հրավիրեմ և անկեղծ ասած դա իմ երազանքն է, սակայն եթե դեռ չեն ընդգրկել հայտացուցակում, նշանակում է պետք է ավելի քրտնաջան աշխատել։

Դե լա Ֆուենտեի խոսքերն իմ մասի՞ն, անկեղծ ասած մեծ նշանակություն չտվեցի դրան։ Ես պետք է քրտնաջան աշխատեմ և շարունակեմ ցույց տալ իմ որակները»։

«Ես շատ երջանիկ էի, երբ նոր պայմանագիր կնքեցի «Ռեալի» հետ, սա բոլոր կանտերանոների երազանքն է և սա իմ համար շատ յուրահատուկ պահ էր։

Իմ երեք գլխավոր երազանքնե՞րը․ հաղթել ՉԼ–ն «Ռեալի» հետ, Իսպանիայի հետ մասնակցել ԱԱ–ին և երկար տարիներ մնալ աշխարհի լավագույն ակումբում»։

«Ռաուլն իմ կուռքն է, ինձ վիճակվել է աշխատել նրա գլխավորությամբ։ Նա «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդն է»։

«Ալոնսոն միշտ ինձ հանգստություն և վստահություն է ներարկել։ Նա ինձ սովորել է ինքնավստահ լինել, շատ պրեսինգի դիմել»։

«Անչելոտիի օրոք ես խաղադաշտ էի մտնում միայն շատ սահմանափակ ժամանակով։ Ես խաղաժամանակ չունեի, որպեսզի ցույց տայի որակներս Կառլոյի օրոք»։

«Իմ գործակալն ինձ հայտնեց, որ ես «Ռեալի» նոր 9 համարը դառնալու շանս ունեմ, սակայն ես միայն ցանկանում էի դառնալ գլխավոր թիմի լիիրավ անդամը։ Խաղահամարը նշանակություն չուներ ինձ համար»։

«Ով է ավելի շատ կատակում հանդերձարանու՞մ, Հաուսենն ու Ասենսիոն»։

«Իմ լավագույն ֆուտբոլային հիշողությու՞նը, իմ առաջին գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում՝ «Լեգանեսի» դեմ»։


Ամենակարդացված