Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 5։0 հաշվով հաղթեց «Կայրաթին»։
Հեթ–տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն (25' 11մ․, 52', 74'), աչքի ընկան նաև Էդուարդո Կամավինգան (83') ու Բրահիմ Դիասը (90+3')։
Հաջորդ խաղում «Արքայական ակումբը» Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում կմրցի «Վիլյառեալի» հետ (04.10.2025, 23:00):