Չնայած, նախորդ տարի Սաուդիան Արաբիայի կողմից Վինիսիուսին ձեռք բերելուն մղված բազմաթիվ ջանքերին, այս ամռանը բրազիլացու համար որևէ պաշտոնական առաջարկ չի եղել։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, խնդիրը կայանում է նրանում, որ ԱԱ 2026-ից առաջ շատ ֆուտբոլիստներ գերադասում են ավելի մրցունակ առաջնություններում հանդես գալ, որպեսզի բավարար մարզավիճակ ձեռք բերեն։ Այդ պարագայում միայն ֆինանսական լավ պայմանները չէ, որ կարող են համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել Սաուդիան Արաբիա։
Հիշեցնենք, որ բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականի ամառը, իսկ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն այս պահին ընդհատված են, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի ֆինանսական կողմի շուրջ։
Los Merengues, Realmadrid.am