Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին աշխատանքը կշարունակի Բրազիլիայի հավաքականում, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
«Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքական հրավիրվելն ավելին է, քան ռազմավարական քայլը։ Սա ամբողջ աշխարհին ազդակ է, որ մենք մտադիր ենք վերադարձնել առաջին տեղը մրցավազքում։
Նա պատմության մեծագույն մարզիչներից է և ղեկավարել է մոլորակի լավագույն թիմերին։ Միասին մենք նոր փառքի տողեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ»,– հայտարարել է CBF–ի ղեկավար Էդնալդո Ռոդրիգեսը։
Իտալացի մասնագետը հարավամերիկյան հավաքականը կմարզի արդեն ԱԱ–2026–ի ընտրական փուլի առաջիկա խաղերում՝ Էկվադոր (հունիսի 6) և Պարագվայ (հունիսի 11)։