Հոդվածներ

Չուամենի. «Կլասիկոն» լավագույն դիմակայությունն է ֆուտբոլում»
15.10.2022
1167 0

Վաղը կայանալու է մրցաշրջանի առաջին «Կլասիկոն», որը առաջինն է լինելու նաև Օրելիեն Չուամենիի համար։

Ֆուտբոլիստը կիսվել է իր սպասելիքներով։

«Ուրախ եմ, որ իմ առաջին «Կլասիկոն» անցկացնելու եմ մեր երկրպագուների աջակցության ներքո։ Սա յուրահատուկ խաղ է, և լավագույն դիմակայությունը ֆուտբոլում։ Երկու թիմերն էլ միշտ ցանկանում են հաղթել, և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ այս խաղում հաղթելու և մրցաշարային աղյուսակը գլխավորելու համար։ 

Շատ թեժ պայքար է լինելու լավ պատրաստված մրցակցի հետ։ Մենք պետք է լավագույնս հանդես գանք բոլոր դիրքերում և բարձր խաղամակարդակ ցուցադրենք, որպեսզի կարողանանք հասնել հաղթանակի։ Մենք «Ռեալն» ենք ու չենք ցանկանում պարտվել որևէ խաղում։ 

Իմ դիտած առաջին «Կլասիկոյի» ժամանակ Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ ու լռեցրեց «Նոու Կամպում» հավաքված երկրպագուներին։ 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ մրցաշրջանի հենց մեկնարկից հիանալի աջակցության համար։ Մենք ամեն ինչ կանենք այս խաղում հաղթելու համար։ Հալա՛ Մադրիդ». եզրափակել է Չուամենին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված