Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմն առաջին գոլն է խփել Աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում՝ «Սերուցքայիններին» օգնելով 3-1 հաշվով հաղթել մեքսիկական «Պաչուկային»։
Սա տեղի ունեցավ ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ նրա կրտսեր եղբայր Ջոբ Բելինգհեմը գոլ էր խփել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։
Խաղից հետո Ջուդը հումորով է արձագանքել եղբոր հաջողությանը.
«Եղբորս երեկվա գո՞լը. անկեղծ ասած, բոլորը ասում են, թե նա ինձնից լավն է։ Այսօր ստիպված էի պատասխանել։ Հիմա հաշիվը 1-1 է, տեսնենք՝ ինչպես կշարունակվի մրցաշարը»։
Եթե երկու թիմերն էլ անցնեն հաջորդ փուլ, ապա «Ռեալը» և «Բորուսիան» կարող են հանդիպել Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում, ինչը մրցաշարին կհաղորդի լրացուցիչ ինտրիգ։
Fanat, Realmadrid.am