Հոդվածներ

Մարսելոն շնորհակալություն է հայտնել Սերխիո Ռամոսին
03.03.2022
2161 0

Մարսելոն Marca-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել նաև իր նախկին թիմակից Սերխիո Ռամոսին, ով այժմ հանդես է գալիս «ՊՍԺ»-ի կազմում։

«Ինձ համար Սերխիոն ավագ եղբոր պես է։ Նա շատ է օգնել ինձ հանդերձարանում։  Հիշում եմ, որ ՉԼ-ն հաղթելուց հետո ես շատ լարված էի, և Սերխիոն ինձ հրավիրեց Սիբելեսի մոտ՝ գավաթը միասին բարձրացնելու համար։ Նա պետք է շարֆը հագցներ Սիբելեսին, բայց դա արեցի ես։ Այդ դրվագի լուսանկարը շատ բանի մասին է խոսում, և ես միշտ շնորհակալ կլինեմ Ռամոսին։ 

Անսովոր կլինի խաղալ նրա դեմ». նշել է Մարսելոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված