Հոդվածներ

Ռաուլը կարող է գլխավորել Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականը
24.06.2025
98 0

Ռաուլը կարող է դառնալ Իսպանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ 

Marca-ի տեղեկություններով, Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Սանտի Դենիան որոշել է լքել իր զբաղեցրած պաշտոնն ու ընդունել Քաթարից ստացած առաջարկը։ Օրերս նրա գլխավորած թիմը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 1։4 հաշվով զիջեց Անգլիայի ընտրանուն։

Նշվում է, որ Իսպանիայի թագավորական ֆեդերացիայում դեռևս մրցաշարից առաջ են տեղյակ եղել Սանտիի որոշման մասին։ 

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին Ռաուլին նշանակելու որոշումը։ «Ռեալի» լեգենդը առաջարկներ ունի այլ ակումբներից, մասնավորապես Գերմանիայից, սակայն երիտասարդական հավաքականը գլխավորելը կարող է հիմնական հավաքականը գլխավորելու ճանապարհի լավ սկիզբ դառնալ։ 

Հիշեցնենք, որ Ռաուլը գլխավորել է «Կաստիլիան» 2018-2025 թվականներին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված