Իսպանիայի առաջնության 30–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանն ընդունեց «Վալենսիային» և պարտվեց 1։2 հաշվով։
2008-ի մարտից ի վեր առաջին անգամ «Ռեալ Մադրիդը» պարտվեց «Վալենսիային» «Բեռնաբեուում»։
«Ռեալի» ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում չեն իրացրել 16 11-մետրանոցից 5-ը․ սա «սերուցքայինների» ամենավատ ցուցանիշն է 2013/14 մրցաշրջանից սկսած։
«Ռեալ Մադրիդը» 21 հարված է կատարել «Վալենսիայի» դարպասին։ «Սերուցքայինները» Լա Լիգայում 2019-ի հունվարից ի վեր չէին պարտվել ոչ մի տնային խաղում՝«Ռեալ Սոսյեդադի» (28 հարված) դեմ խաղից հետո, երբ նույնպես նման մեծ քանակությամբ հարվածներ էին կատարել։
Ֆ․ Գոնսալեսը դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը (19 տարեկան և 285 օրական), ով նորամուտը նշեց Լա Լիգայում «Ռեալ Մադրիդի» կազմում՝ Կասիլյասից հետո(18 տարեկան և 115 օրական, 1999/00 մրցաշրջան)։
Վինիսիուսը խփեց իր 104-րդ գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում՝ դառնալով ակումբի պատմության լավագույն բրազիլացի ռմբարկուն Ռոնալդոյի հետ միասին։
Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ 13 խաղում խփել է 9 գոլ՝ ավելի շատ, քան ցանկացած այլ մրցակցի դարպասին։ Նա նաև գրանցել է 1 գոլային փոխանցում։ Միայն «Օսասունայի» դեմ խաղերում է (12 խաղ՝ 8 գոլ և 4 գոլային փոխանցում) բրազիլացին մասնակցել է ավելի շատ գոլային գործողությունների։
Վինիսիուսը անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Պրիմերայում։