Հոդվածներ

Կասանո. «Գյուլերը Յամալին նման ֆենոմեն է»
08.05.2025
163 0

Անտոնիո Կասանոն հայտարարել է, որ Արդա Գյուլերը խաղում է նույն մակարդակի վրա, ինչ Լամին Յամալը։ 

«Գյուլերին կարող ենք դնել Յամալի կողքին առանց որևէ «ոչ»-երի և «եթե»-ների։ Լամինն ընդամենը 17 տարեկան է ու նա ֆենոմեն է։ Արդան չի խաղում Անչելոտիի թիմում, քանի որ նա ցանկանում է մյուս բոլորի համար հարմարավետություն ստեղծել։

Բայց Արդան Յամալի նման ֆենոմեն է։ Առաջիկա 15 տարիների ընթացքում այս երկուսը աշխարհին խելագարության են հասցնելու։

Գյուլերին կարելի է օգտագործել տարբեր դիրքերում։  Նա նույնիսկ կարող է խաղալ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում՝ ինչպես Դի Մարիան։ Նա ունի որակ և անհատականություն։

Հուսով եմ, որ Անչելոտիին փոխարինող մարզիչը ավելի շատ խաղադաշտ դուրս կբերի Գյուլերին». նշել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը  Viva el Futbol-ի եթերում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված