• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսի հայր. «Հուսով եմ Ռամոսը կմնա «Ռեալում». Ես դրական եմ տրամադրված»

Հոդվածներ

Ռամոսի հայր. «Հուսով եմ Ռամոսը կմնա «Ռեալում». Ես դրական եմ տրամադրված»
18.11.2020
1396 0

Marca-ի հետ զրույցի ընթացքում Սերխիո Ռամոսի հայրը նշել է, որ դրական է տրամադրված և հույս ունի, որ իր որդին կմնա Մադրիդի «Ռեալում»։

«Մենք հանգիստ ենք և իհարկե դրական ենք տրամադրվախ։ Հավատում ենք, որ նա մնալու է «Ռեալում»։ Ամեն բան լավ է լինելու։ Կա համաձայնություն և նոր պայմանագիր կնքելը միայն ժամանակի հարց է». ասել է Ռամոսի հայրը։ 

Ներկա պահին «Արքայական» ակումբում հույս ունեն, որ Ռամոսը կհամաձայնի իրենց պայմաններին և առաջիկա երկու տարիների ընթացքում ևս հանդես կգա «Ռեալում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված