Հոդվածներ

Անչելոտի. «Աշխատելու եմ մինչև հուլիսի 1-ը, բայց չգիտեմ՝ որ տարվա»
24.08.2023
1341 0

«Ռեալի» գլխավոր մարզչի հարցազրույցը

«Ես առաջվա պես մեծ հաճույք եմ ստանում աշխատանքից, ինձ դուր է գալիս ամեն օր ժամանակ անցկացնել ֆուտբոլիստների հետ և նոր լուծումներ գտնել թիմի համար: Ես նույնքան ոգևորված եմ, որքան մարզչական կարիերայի առաջին տուրում: Ֆուտբոլի էվոլյուցիան ստիպում է ձեզ ադապտացվել, փոխվում է միայն տարիքը»:

«Իմ ապագա՞ն, ես աշխատելու եմ մինչև հուլիսի 1-ը, բայց չգիտեմ՝ որ տարվա (ծիծաղում է): Մարզել մինչև 2026 թվակա՞նը, ոչ, ես դեռ ոչինչ չեմ որոշել»:

«Երբ դու խաղում ես, ֆուտբոլն ավելի լավ ես զգում: «Ռոմայում» անցկացրած տարիները հիանալի փորձ էին: Նախկինում բջջային հեռախոսներ չկային, հարաբերություններն այլ էին, ընկերությունն ավելի ամուր էր: Հիմա ամեն բան ավելի պրոֆեսիոնալ է»:

«Ֆուտբոլիստը պետք է պատասխանատու լինի և իմանա՝ երբ օգտագործել կամ չօգտագործել բջջային հեռախոսը: Խառնվել պետք է, երբ չափն անցնում են, բայց պրոֆեսիոնալը պետք է անձամբ հասկանա այդ ամենը»:

«Ուղիղ առաջարկ չեմ ստացել Սաուդյան Արաբիայից: Շատ լավ եմ ինձ զգում Մադրիդում և դրա մասին բոլորը գիտեն»:

«Ռոնալդոն և Ռոնալդու՞ն, բրազիլացին ուժեղագույնն էր իր սերնդի մեջ, իսկ պորտուգալացին՝ Մեսիի հետ, իր սերնդի: Երկուսին մարզելն էլ շատ հաճելի էր»:

«Ես ցանկանում եմ լինել ամուսին, պապիկ, տուրիստ և երկրպագու: Ֆուտբոլը շատ բան է տվել ինձ, նախևառաջ՝ հաճույք աշխատանքից, որը միշտ ինձ երջանկություն է պարգևել»:


Ամենակարդացված