Հոդվածներ

Չավին արձագանքել է Մբապեի՝ «Ռեալ» հավանական տեղափոխությանը
17.02.2024
5269 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը:

«Մբապեն «Ռեալու՞մ». քիչ բան կարող եմ ասել այս առիթով: Դեռևս հայտնի է միայն, որ նա հեռանում է ՊՍԺ-ից: Մեր խնդիրն այլ է. պետք է արժանապատիվ ավարտենք մրցաշարջանը՝ փորձելով կրճատել Լա լիգայում առաջատարի հետ միավորների տարբերությունը, ինչպես նաև հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ վերոհիշյալ հեղիանակավոր պարբերականն ու Cadena Ser-ը հայտնել էին, որ աշխարհի չեմպիոնը պայմանագիր է կնքել մադրիդյան գրանդի հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված