Հոդվածներ

Կրոսը նշել է «Ռեալի»՝ «Բարսելոնայից» կրած պարտության պատճառը
29.04.2025
1796 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է իր տպավորություններով Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնայից» (2-3) կրած պարտությունից հետո։

«Հավասար պայքար էր մինչև վերջ։ Պարզապես այս անգամ «Բարսելոնան» մի փոքր ավելի հաջողակ էր։

Շատ հաճախ եզրափակիչում հաջողությունը մեր կողմն էր, բայց այս անգամ, ցավոք, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց», — Կրոսի խոսքերը  մեջբերում է Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել էր «Ռեալին» լրացուցիչ ժամանակում։ Սա արդեն երրորդ անընդմեջ «Էլ Կլասիկոն» է, որում կատալոնացիները հաղթում են մադրիդցիներին։ «Բարսելոնան» նաև չորս միավորով առաջ է «Ռեալից» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված