• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմա․ «Վստահ եմ՝ այս տարի «Ռեալը» կրկին կապացուցի, որ աշխարհի լավագույն ակումբն է»

Հոդվածներ

Բենզեմա․ «Վստահ եմ՝ այս տարի «Ռեալը» կրկին կապացուցի, որ աշխարհի լավագույն ակումբն է»
11.01.2025
1046 0

«Սերուցքայինների» նախկին ավագի հարցազրույցը

«Ռեալ Մադրիդը» վերադարձել է իր լավագույն մարզավիճակի՞ն։ «Ռեալը» միշտ մնում է «Ռեալ»։ Այս թիմը կարող է հաղթել բոլոր տիտղոսները, և այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, նրանք կարող են նվաճել ևս մեկ տիտղոս։ Վստահ եմ, որ այս տարի «Ռեալը» կրկին կապացուցի, որ աշխարհի լավագույն ակումբն է»։

«Կարոտո՞ւմ եմ «Ռեալը»։ Իհարկե, ինչպես միշտ, քանի որ դա իմ ակումբն է։ Ես «Ռեալում» անցկացրել եմ կյանքի կեսը, և այնտեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը։ Ես միշտ հետևում եմ «Ռեալի» խաղերին։

Ինձ մոտ երբևէ եղե՞լ է գաղափար՝ վերադառնալու «Ռեալ»։ Այո, իհարկե։ Ինչու՞ ոչ։ Ներկա պահին ես գտնվում եմ Ջիդդայում և ինձ շատ լավ եմ զգում։ Կգա ժամանակ, և մենք կտեսնենք, թե ինչպես կդասավորվի իմ կյանքը։ Վստահ եմ, որ ես միշտ «Ռեալին» մոտ կլինեմ»։

«Ռեալի» ֆուտբոլիստների հետ հանդիպմանը՝ սուպերգավաթի կիսաեզրափակչից առաջ, մենք ավելի շատ խոսեցինք կյանքից, քան ֆուտբոլից։ Հաճելի էր նրանց հետ շփվել։ Օրինակ, Վինիսիուսի հետ մենք, թեև քննարկեցինք «Ոսկե գնդակը», բայց հիմնականում խոսեցինք կյանքի մասին։

Ես նրան ասացի, որ պետք չէ ուշադրություն դարձնել տարբեր բաներին, և որ նա պետք է շարունակի նույն կերպ, քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և մի օր կստանա «Ոսկե գնդակը»։

Պերեսն այդ օրը թիմի հետ չէր, ուստի ես նրա հետ հաղորդագրություններ փոխանակեցի և ասացի, որ մենք անպայման պետք է հանդիպենք։ Ես Ֆլորենտինոյի հետ կհանդիպեմ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչից առաջ և այդ ժամանակ մենք կզրուցենք»։

«Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս այս մրցաշրջանից հետո։ Այս մասին լուրերը անհեթեթություն են։ Ես ինձ լավ եմ զգում»։


Ամենակարդացված