Հոդվածներ

Մոդրիչը հերթական ռեկորդն է գրանցել Մունդիալում
18.12.2022
2108 0

Լուկա Մոդրիչը երեկ իր վերջին հանդիպումն անցկացրեց Աշխարհի առաջնություններում։

Խորվաթիայի ընտրանին կարողացավ երրորդ տեղի համար պայքարում հաղթանակի հասնել Մարոկոյի հավաքականի նկատմամբ։

37-ամյա Մոդրիչը խորվաթների մեկնարկային կազմում էր։ Այդպիսով նա մասնակցեց Մունդիալի բոլոր 7 հանդիպումներին։ 

Մինչ այս միայն երկու ֆուտբոլիստների էր հաջողվել 37+ տարիքում  մասնակցել Մունդիալի 7 հանդիպման։ Նրանք երկուսն էլ եղել են դարպասապահներ՝ Պիտեր Շիլթոնը  (1990) և Դինո Ձոֆը (1982)։

Սա նշանակում է, որ Մոդրիչը միակն է, ով չլինելով դարպասապահ 37+ տարիքում մասնակցել է մրցաշարի 7 հանդիպման։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված