Մադրիդի «Ռեալի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կիսվել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած զրույցի մանրամասներով։
«Նախագահը, ով բազմիցս «Մադրիդը» հասցրել է Չեմպիոնների լիգայի հաղթանակի, հասել է հսկայական հաջողությունների և թիմը բարձրացրել է նոր մակարդակի... Դա իսկապես տպավորիչ է։ Նախ և առաջ անկեղծ շնորհակալ եմ այս մեծագույն ակումբի մաս կազմելու հնարավորության համար։ Ինձ համար հսկայական պատիվ է միանալ «Ռեալին»։ Վստահ եմ՝ միասին կարող ենք շատ տիտղոսներ նվաճել։
Նա նշեց, որ հաճելիորեն զարմացել է՝ որքան լավ եմ խոսում իսպաներեն, ինչը, ինչպես երեւում է, շատերի համար անակնկալ էր։ Բայց ես շատ ուրախ եմ, որ այդ քայլը արել եմ։ Ինձ համար կարևոր էր ամեն ինչ ճիշտ սկսել», – Տրենտի խոսքերը փոխանցում է AS-ը։
Ալեքսանդեր-Առնոլդը «Ռեալ» է տեղափոխվել «Լիվերպուլից»։ Անգլիացի ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 12-ին։
Fanat, Realmadrid.am