Հոդվածներ

Բելինգեմը կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը
20.08.2023
1940 0

«Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի գրանցած ցուցանիշը։ 

Անգլիացի ֆուտբոլիստը «Արքայական» ակումբի կազմում անցկացրած իր առաջին երկու պաշտոնական հանդիպումներում դարձել է գոլի հեղինակ։  Օգոստոսի 12-ին նա գրավեց «Աթլետիկ Բիլբաոյի» դարպասը, իսկ երեկ «Ալավեսի» դեմ կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ։ 

Վերջին անգամ Ռոնալդուին էր հաջողվել Լա Լիգայի իր մեկնարկային երկու խաղերում դառնալ գոլերի հեղինակ։ 2009-ին պորտուգալացին 4 խաղը անընդմեջ գրավեց մրցակիցների դարպասը։ 

Հիշեցնենք, որ Բելինգեմի տրանսֆերը «Ռեալի» համար արժեցավ 103+31 մլն եվրո։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված