Տրենտ–Ալեքսանդր Առնոլդի և «Ռեալ Մադրիդի» միջև պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ցուցադրվեցին անգլիացու՝ «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կազմում նրա լավագույն գոլերը, ասիստները և տպավորիչ գործողությունները, որից հետո ելույթի խոսքով հանդես եկավ «Արքայական ակումբի» նախագահը, ապա՝ ֆուտբոլիստը։
Ֆլորտենտինո Պերես․ «Մադրիդիստներ, այսօր շատ կարևոր օր է։
Մենք բոլորս ողջունում ենք աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից մեկին, որը ամեն ինչ հաղթել է։
Նա մեծ ժառանգություն է թողել «Լիվերպուլի» պես հզոր ակումբում, որի հետ մենք հրաշալի հարաբերությունների մեջ ենք։
Տրենտ, դու կարող էիր միանալ աշխարհի ցանկացած ակումբի, սակայն ընտրեցիր «Ռեալ Մադրիդը»։ Մենք երբեք չենք մոռանա այդ ժեստը։
Մենք ողջունում ենք քեզ, քո ընտանիքին։ Հիմա սա քո տունն է, հիմա դու, թանկագին Տրենտ, աշխարհի մեծագույն ակումբի մի մասն ես»։
Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը՝ իսպաներենով․ «Բոլորին բարի օր, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլորենտինո Պերեսին՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հնարավորության համար։ Այս ակումբ տեղափոխվելը երազանք էր, որը դարձավ իրականություն։
Ես շատ երջանիկ եմ և անհամբերությամբ սպասում եմ այն պահին, որ «Ռեալի» երկրպագուներին ցույց տամ՝ ինչերի եմ ընդունակ խաղադաշտում։ Գիտակցում եմ, որ իմ ուսերին ահռելի պատասխանատվություն կա դրված, սակայն ես պատրաստ եմ այդ մարտահրավերին։ Ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ։
Բացի այդ, ես ուրախ եմ, որ խաղալու եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, Hala Madrid»։
Իսպանական մամուլը հաղորդում է, որ «Արքայական ակումբը» ոչ ոք չէր սպասում, որ Տրենտը իսպաներենով ելույթ կունենա։ Ակումբում հաճելիորեն զարմացած են թիմի նորեկի այս անակնկալից։