Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կարծում է, որ Ռոնալդոն կարող էր դառնալ պատմության լավագույն ֆուտբոլիստը։
Իսպանացին պատասխանել է մի շարք հարցերի, որոնցում պետք է ընտրեր ուժեղագույն ֆուտբոլիստին՝ զույգերից։
– Բենզեմա՞, թե՞ Ռոնալդո։
– Ռոնալդոն այն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ խաղացել եմ։ Եթե նա այդքան վնասվածքներ չստանար, ապա կլիներ բոլորից վերևում ՝ նույնիսկ Կրիշտիանուից ու Մեսսիից, – Գուտիի խոսքը փոխանցում է AS-ը։
Ռոնալդոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում՝ «Կրուզեյրո», ՊՍՎ, «Բարսելոնա», «Ինտեր», «Ռեալ Մադրիդ», «Միլան» և «Կորինտիանս»։
Նա ակումբային մակարդակով անցկացրել է 481 հանդիպում և խփել 310 գոլ, իսկ Բրազիլիայի հավաքականի կազմում 98 խաղում դարձել է 62 գոլի հեղինակ։
Fanat, Realmadrid.am