• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա լիգայի ակումբները զգալիորեն կրճատել են նորեկների համար ծախսվող գումարները

Հոդվածներ

Լա լիգայի ակումբները զգալիորեն կրճատել են նորեկների համար ծախսվող գումարները
25.01.2021
1327 0

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուն հաշված օրեր են մնացել, սակայն Պրիմերայի ակումբները ընդհանրապես ակտիվություն չեն ցուցաբերում:

Ինչպես հաղորդում է AS-ը, 2020 թվականի ձմռան համեմատ թիմերը կրճատել են նորեկների համար նախատեսված ծախսերը 75,56%-ով:

2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Լա լիգան ներկայացնող ակումբներն ընդամենը 11 նորեկ են հրավիրել, որոնցից 7-ը՝ վարձակալական հիմունքներով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 45:

Այս պահի դրությամբ ծախսվել է 14.24 մլն եվրո (նախորդ տարի՝ 134. 6 մլն):

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված