Հոդվածներ

Cadena SER. Սեբալյոսը որոշել է հեռանալ «Ռեալից»
06.04.2024
621 0

Դանի Սեբալյոսը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստը մտածում է հեռանալու մասին, քանի որ չի ստանում բավարար խաղաժամանակ։ 

Cadena SER-ի փոխանցմամբ, Սեբալյոսն արդեն իսկ հեռանալու որոշում է կայացրել և ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում։ 

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրցած է «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբը դեռ նախորդ մրցարջանում էր ցանկանում ձեռք բերել Դանի Սեբալյոսի տրանսֆերայն իրավունքները։  Բացի դա, հնարավոր է նաև իսպանացու վերադարձը «Բետիս»։

Դեռևս տրանսֆերի հստակ ֆորմատ որոշված չէ։

Սեբալյոսը Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 14 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված